Նոր տեղեկություն`Տեյանի Ռեյնդերսի` «Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխության մասին

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ուժեղացնել կազմը։

«Միլանի» կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»։ Այս մադին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գործարքի արժեքը կազմում է մոտ 70 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Խաղացողի հետ անձնական պայմանագրի պայմանները նախապես համաձայնեցվել են։

Այսպիսով, «Միլանը» կկորցնի իր առանցքային կիսապաշտպաններից մեկին, մինչդեռ «Սիթին» ուժեղացնում է իր կիսապաշտպանությունը նիդերլանդցի խաղացողով։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը միլանյան թիմին էր միացել նիդերլանդական «Ալկմարից» 20 միլիոն եվրոյի դիմաց, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։