«Ռեալ Մադրիդը» հարթական տրանսֆերն է համաձայնեցրել

«Բենֆիկայի» 19-ամյա եզրային պաշտպան Ալվարո Կարերասը մոտ է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուն։

OK Diario-ի տվյալներով՝ կողմերը համաձայնության են եկել 45 միլիոն եվրոյի տրանսֆերի շուրջ։

Նշվում է, որ Կարերասը «Լոս Բլանկոսի» սան է։ Եթե տրանսֆերը շուտով տեղի ունենա, իսպանացին «Ռեալ Մադրիդի» կազմում կխաղա Աշխարհի ակումբային առաջնությունում։