Լոնդոնի «Արսենալը» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տեղադրել ակումբը լքող ֆուտբոլիստների մասին: Ընդհանուր ցուցակում ընդգրկված էին տղամարդկանց և կանանց թիմերի 20 խաղացողներ, այդ թվում՝ երիտասարդական թիմերի:
Այս խաղացողները լքում են ակումբը, քանի որ նրանց պայմանագրերը լրանում են հունիսի վերջին օրը: Ցուցակում ընդգրկված են «Արսենալի» առաջին թիմի երեք հայտնի խաղացողներ՝ պաշտպան Կիրան Թիրնին, կիսապաշտպան Ժորժինյոն և թևային Ռահիմ Ստերլինգը: Վերջինս վարձակալությունից հետո վերադառնում է «Չելսի»:
Հիշեցնենք, որ «Արսենալը» Անգլիայի վերջին առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։