ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է Ֆրանսիայի առաջնության ուժի մասին՝ իր թիմի Չեմպիոնների Լիգայում հաղթանակից հետո։
«Մեր առաջնությունը նույն մակարդակի վրա է, ինչ Պրեմիեր Լիգան, Լա Լիգան և Ա Սերիան։ Մենք քրտնաջան աշխատել ենք այս մեծ գավաթը նվաճելու համար։ Այն նվաճելու համար աշխատել է ամբողջ ֆրանսիական ֆուտբոլային ընտանիքը, ոչ միայն ՊՍԺ-ն։
Մենք ներկայացնում և պաշտպանում ենք ֆրանսիական ակումբները, սա մեզ համար շատ կարևոր է։ Երբ լսում եմ, թե ինչպես է ՈՒԵՖԱ-ն շնորհավորում «Բրեստի» ֆուտբոլիստներին իրենց հիանալի եվրոպական մրցաշրջանի համար, ես հպարտանում եմ։
Երբ տեսնում եմ, թե ինչպես է «Լիոնը» հասնում Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակիչ, ես հպարտանում եմ։ Երբ տեսնում եմ, թե ինչպես է «Լիլը» հաղթում «Ռեալ Մադրիդին», իսկ «Մոնակոն»՝ «Բարսելոնային», դա հաջողություն է բոլոր ֆրանսիական ակումբների, ամբողջ ֆրանսիական ֆուտբոլի համար», – Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլյան։