Ինչպես հայտնում է իտալացի ինսայդեր Դանիելե Լոնգոն, խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը տեղափոխվում է «Միլան»։
Կիսապաշտպանի բուժզննումը նախատեսված է երկուշաբթի կամ երեքշաբթի։
Ֆուտբոլիստը կկնքի մեկ տարվա պայմանագիր, ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Իսկ աշխատավարձը կկազմի տարեկան 4 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։