Յուլին Նագելսման․ «Պորտուգալիան շատ լավ հավաքական է»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլին Նագելսմանը խոսել է Ազգերի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղի վերաբերյալ իր սպասելիքներով։

«Պորտուգալիան շատ լավ հավաքական է՝ բազմաթիվ հիանալի ֆուտբոլիստներով։ Ակնհայտ է, որ նրանք նույնպես լարված, շատ լարված հանդիպում ունեցան քառորդ եզրափակչում Դանիայի դեմ։

Կարծում եմ՝ նրանք ակնհայտ ֆավորիտ էին, բայց ամեն ինչ այնպես չընթացավ, ինչպես սպասվում էր։ Նրանք ունեն շատ հիանալի ֆուտբոլիստներ և շատ, շատ լավ մարզիչ։ Անկասկած, դա դժվար խաղ է լինելու», – Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։

Խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 4-ին, Մյունխենում։