Ջեյդոն Սանչոյի ապագան մնում է անորոշ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն այս ամռանը չի մնա ակումբում։

Այս մասին հայտնում է ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ ֆուտբոլիստի շրջապատը այս շաբաթ կքննարկի նրա կարիերան շարունակելու բոլոր հնարավոր տարբերակները։

Ակումբը նաև ակնկալում է, որ Սանչոն կհեռանա թիմից։

Ավելի վաղ անգլիացին հրաժեշտ տվեց «Չելսիին», որի կազմում նա նախորդ մրցաշրջանում անցկացրել է վարձավճարով։