Իտալական երկու գրանդներ կպայքարեն Ջանլուիջի Դոննարումայի համար

ՊՍԺ-ի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման կարող է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնել է նրա գործակալ Էնցո Ռայոլան, որի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նրա խոսքով՝ իտալացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ինտերը» և «Նապոլին», սակայն փարիզյան ակումբի ներկայացուցիչների հետ բանակցություններ դեռ չեն ընթացել։

«Նախ, մենք պետք է քննարկենք ՊՍԺ-ի հետ ստեղծված իրավիճակը, ապա պարզ կդառնա, թե ինչ անել հաջորդը։ Այո, հետաքրքրություն կա «Ինտերի», ինչպես նաև «Նապոլիի» կողմից, սակայն դեռևս որևէ կոնկրետ քայլ չի ձեռնարկվել», – ասել է Ռայոլան։