«Ֆեներբահչեի» հարձակվող Էդին Ջեկոն համաձայնության է եկել «Կոմոյի» հետ իր պայմանագրի շուրջ։
Թուրքական Sozca թերթի փոխանցմամբ՝ 39-ամյա բոսնիացին չորեքշաբթի օրը պայմանագիր կկնքի իտալական թիմի հետ։
Ավելի վաղ Ջեկոն հայտարարել էր «Ֆեներբախչեից» հեռանալու մասին, որտեղ նա հանդես է եկել երկու տարի։ 2024/25 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 53 խաղում խփել է 21 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։