«Բայերի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը «Լիվերպուլում» տարեկան կվաստակի 20-22 միլիոն եվրո, կամ մոտավորապես 400,000 եվրո շաբաթական, ըստ Bild-ի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս շաբաթ նախատեսված է «Լիվերպուլի» և «Բայերի» միջև Վիրցի վերաբերյալ բանակցությունների նոր փուլ։
Մերսիսայդցիները լավատեսորեն են տրամադրված մոտ ապագայում գերմանական ակումբի հետ համաձայնության հասնելու հարցում։
2024/25 մրցաշրջանում Վիրցը մասնակցել է բոլոր մրցաշարերում 45 խաղի, որոնցում խփել է 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։