Էնցո Մարեսկան նշել է, թե որ դարպասապահին է ցանկանում տեսնել իր թիմում

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան որոշել է, թե որ դարպասապահին է ցանկանում հրավիրել իր թիմ: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ իտալացի մասնագետը ցանկանում է «Ստեմֆորդ Բրիջ» հրավիրել «Միլանի» Մայք Մենյանին:

Հիշեցնենք, որ այսօր մի շարք հեղինակավոր աղբյուրներ հայտնել են, որ «Չելսին» դիմել է «Միլանին» Մենյանին ձեռք բերելու վերաբերյալ: 29-ամյա ֆրանսիացու պայմանագիրը լրանում է մեկ տարի անց, ուստի «ռոսոներիները» լրջորեն մտածում են նրան վաճառելու մասին:

Ավելին, Մայքը վերջերս հրաժարվել է նոր պայմանագիր կնքել իր ներկայիս ակումբի հետ: Նշենք, որ Մենյան Ֆրանսիայի հավաքականի հիմնական դարպասապահն է: Դարպասապահը հուլիսին կդառնա 30 տարեկան: