«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մտադիր է անգլիական ակումբի հետ պայմանագիրը լրանալուց հետո կարիերան շարունակել մեկ այլ երկրում։
33-ամյա դանիացին ասել է, որ կնախընտրեր լքել Պրեմիեր Լիգան։
«Զգում եմ, որ Պրեմիեր Լիգայում իմ հերթն ավարտվել է, ուստի ես նայում եմ Անգլիայից այն կողմ։ Դա հրաշալի վայր էր ինձ և իմ ընտանիքի համար, և մենք այնտեղ ապրել ենք երկար տարիներ», – Էրիկսենի խոսքերն է մեջբերում դանիական DR հրատարակությունը։
2024/25 մրցաշրջանում կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 35 խաղում խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։