«Չելսին» կփորձի ձեռք բերել «Ատլետիկի» հարձակվողին

Լոնդոնի «Չելսին» աշխատում է «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի տրանսֆերի վրա: «Ազնվականները» արդեն կապ են հաստատել իսպանացու ներկայացուցիչների հետ՝ նրանց տեղեկացնելով ֆուտբոլիստի պայմանագրում 60 միլիոն եվրոյի հրաժարագնի կետը ակտիվացնելու պատրաստակամության մասին, հաղորդում է լրագրող Սայմոն Ֆիլիպսը:

Խնդիրը մնում է նույնը. 22-ամյա ֆուտբոլիստը շատ տպավորիչ աշխատավարձի պահանջներ ունի, ինչը կարող է հանգեցնել գործարքի խզմանը: Լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Արսենալը», նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել Նիկո Ուիլյամսի նկատմամբ:

Անցյալ մրցաշրջանում «Ատլետիկի» կազմում անցկացրած 45 խաղում հարձակվողը խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում: