Անդրես Ինյեստան կազմել է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից բաղկացած թիմ՝ նշանակելով իրեն մարզիչ

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինյեստան կազմել է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

Թիմում ընդգրկված են հետևյալ ֆուտբոլիստները՝ Վիկտոր Վալդես, Դանի Ալվեշ, Կառլես Պույոլ, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա, Սերխիո Բուսկետս, Չավի, Իվան Ռակիտիչ, Պեդրո, Լիոնել Մեսսի և Դավիդ Վիլյա։

Միևնույն ժամանակ, Ինյեստան նշել է, որ ինքը չէր խաղա այս թիմում, բայց կնախընտրեր մարզել այն։

Հարկ է նշել, որ այս կազմը մոտ է այն կազմին, որի հետ կատալոնական ակումբը 2011 թվականին նվաճեց Չեմպիոնների Լիգան։