Թեո Էրնանդեսը շատ մոտ է «Միլանը» լքելուն

«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսը կարող է տեղափոխվել «Ալ-Հիլալ», հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանցիները հաստատել են 27-ամյա ֆրանսիացու տեղափոխությունը սաուդյան ակումբ 30 միլիոն եվրոյի դիմաց։ Միաժամանակ, ֆուտբոլիստն կվաստակի չորս անգամ ավելին, քան «Միլանում»։

Վերջնական որոշումը, ինչպես սպասվում է, կկայացվի առաջիկա երկու օրերի ընթացքում։

2024/25 մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 49 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։