«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ պաշտպան Տարոն Ոսկանյանը հեռանում է թիմից։ 28-ամյա ֆուտբոլիստը, ով իր կարիերան սկսել է ակումբի ակադեմիայում, հանդես է եկել հիմնական կազմում 2011-ից մինչև 2016 թվականը։
Այդ տարիներին նա «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի առաջնության մեկ տիտղոս, երեք Գավաթ և մեկ Սուպերգավաթ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել նրան տարիների նվիրվածության համար և մաղթել հաջողություններ ապագա փուլում։