Իսպանական գրանդը բանակցություններ է վարում Լուիս Դիասի հետ

«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը նախնական բանակցություններ է սկսել 28-ամյա կոլումբիացու տրանսֆերի վերաբերյալ։

Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի ակումբները։

2024/25 մրցաշրջանում Դիասը մասնակցել է 50 հանդիպման, խփել 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։