Սիմոնե Ինձագին և «Ինտերը» պաշտոնապես ավարտել են իրենց համագործակցությունը՝ փոխադարձ համաձայնությամբ։ Չորս տարվա ընթացքում Ինձագին ակումբի հետ նվաճել է վեց տիտղոս և ամրապնդել թիմի դիրքերը եվրոպական ֆուտբոլում։ Ակումբը իր կայքում նշել է, որ որոշումը կայացվել է կառուցողական զրույցի արդյունքում՝ արտահայտելով կողմերի փոխադարձ հարգանքը։
Ինձագին իր հրաժեշտի խոսքում երախտագիտություն է հայտնել «Ինտերի» ղեկավարությանը, խաղացողներին, աշխատակազմին և երկրպագուներին՝ ընդգծելով ակումբում անցկացրած տարիների կարևորությունը իր կարիերայում։
«Սիրելի ընտանիք,
Եկել է պահը հրաժեշտ տալու այս ակումբին՝ չորս տարվա ճանապարհից հետո, որոնց ընթացքում ես նվիրել եմ իմ ամբողջ էությունը: Ամեն օր «Ինտերն» է եղել իմ առաջին և վերջին միտքը: Ինձ փոխադարձաբար աջակցել են պրոֆեսիոնալիզմով և կրքով խաղացողները, ղեկավարությունը և ակումբի յուրաքանչյուր աշխատակից:
Վեց տիտղոս՝ ներառյալ Երկրորդ աստղով պսակված Սկուդետոն և 2023 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, վկայում են մեր համատեղ աշխատանքի մասին: Շնորհակալ եմ բաժնետերերին անսասան վստահության, նախագահին և նրա թիմին՝ ամենօրյա աջակցության և բաց երկխոսության համար: Այսօրվա դժվարին օրը մենք անկեղծորեն քննարկեցինք և միասին որոշեցինք ավարտել այս հիանալի ճանապարհը:
Իմ վերջին խոսքը նվիրված է մեր երկրպագուներին, ովքեր աջակցել են ինձ, կիսել են դժվարություններն ու ուրախությունները: Ես երբեք Ձեզ չեմ մոռանա», – գրել է Ինձագին