«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ իր թիմակից Լամին Յամալը կարող է նվաճել «Ոսկե գնդակը»։ 2024/2025 մրցաշրջանում Յամալը մասնակցել է բոլոր մրցաշարերում 55 հանդիպման՝ խփելով 18 գոլ և կատարելով 25 գոլային փոխանցում։
«Իհարկե, նա հնարավորություն ունի։ Բայց բանն այն է, որ այստեղ շատ բան կախված է այս տարի «Ոսկե գնդակի» շնորհման կանոններից։ Դրանք անընդհատ փոխվում են», – Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
«Բարսելոնան» մրցաշրջանի ավարտին դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Չեմպիոնների Լիգայում «Բլաուգրանան» հասավ մինչև կիսաեզրափակիչ փուլ, որտեղ պարտվեց «Ինտերին»։ Կատալոնական ակումբը դարձավ նաև Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի հաղթող։