Նիկո Ուիլյամսը կարող է երկար տարիներ մնալ «Ատլետիկում»

Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսը բանակցություններ է սկսել «Ատլետիկ Բիլբաոյի» հետ պայմանագիրը երկարաձգելու համար:

Այս մասին հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը X սոցիալական ցանցում:

Աղբյուրի համաձայն՝ կողմերը քննարկում են 10 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ պայմանագրում առկա հրաժարագնի կետը կարող է մեծանալ, եթե գործարքը համաձայնեցվի:

2024/25 մրցաշրջանում Ուիլյամսը մասնակցել է 45 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը: