«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին մամուլը կապում է «Արսենալի» և «Ռեալ Մադրիդի» հետ։ 26-ամյա ֆուտբոլիստն ինքը մեկնաբանել է իր ապագան։
«Երկար ամառ է լինելու, և չգիտեմ, թե ինչպես կավարտվի։ Բայց ես դա այս պահին առաջնահերթություն չեմ համարում։ Ես Իսպանիայի հավաքականի հետ եմ, որը բավականին պահանջկոտ է», – ասել է Սուբիմենդին Radiogaceta de los Deportes-ին։
2024/2025 մրցաշրջանում Սուբիմենդին խաղացել է 48 խաղ՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում թիմակիցներին։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը կիսապաշտպանին գնահատում է 60 միլիոն եվրո։