«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հեյլունդը կարող է վերադառնալ Իտալիա:
Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա դանիացով հետաքրքրված է «Ինտերը», որը ցանկանում է մեկ մրցաշրջանով վարձակալել ֆուտբոլիստին:
Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդել էր միլանյան ակումբի Հեյլունդի նկատմամբ հետաքրքրության մասին:
Անցած մրցաշրջանում Հեյլունդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։