Լուկա Մոդրիչը համաձայնվել է տեղափոխվել «Միլան»

«Ռեալ Մադրիդի» և Խորվաթիայի հավաքականի 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարիերան կշարունակի «Միլանում»:

Այս մասին հայտնում է La Repubblica-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթը համաձայնվել է տրանսֆերին և պայմանագիր կկնքի «ռոսոներիի» հետ մինչև 2026 թվականի ամառը։

Բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում։

Նշվում է, որ Մոդրիչը մանկուց երկրպագում է «Միլանին»։

Լուկա Մոդրիչի պայմանագիրը «Ռեալ Մադրիդի» հետ լրանում է 2025 թվականի ամռանը։ Այսպիսով, հնարավոր կլինի 39-ամյա ֆուտբոլիստին գնել անվճար: