Լուկաս Հերնանդեսը նշել է, թե ինչու Ուսման Դեմբելեն պետք է ստանա «Ոսկե Գնդակը»

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Լուկաս Հերնանդեսը նշել է, որ Ուսման Դեմբելեին համարում է 2024/25 մրցաշրջանի ավարտին «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկը։

Euro Foot-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ հարձակվողի արժանիքները չեն սահմանափակվում միայն գոլեր խփելով։

«Նա աչքի է ընկել ոչ միայն գոլեր խփելով։ Նրա առանց գնդակի աշխատանքը, թիմային պրեսինգին մասնակցությունը, պաշտպանություն վերադառնալը՝ այս ամենը կարևոր դեր է խաղացել։

Նման որակները հաճախ աննկատ են մնում, բայց իմ կարծիքով՝ հենց դրանք են նրան արժանի դարձնում այս մրցանակին», – նշել է Հերնանդեսը։