«Լիվերպուլը» հայտարարել է դարպասապահի հեռանալու մասին

«Լիվերպուլը» դարպասապահի հեռանալու մասին հայտարարել է իր պաշտոնական կայքի միջոցով։ Կաոմհին Կելեհերը կարիերան կշարունակի «Բրենտֆորդում»։

Քելեհերը միացել է «Լիվերպուլի» երիտասարդական թիմին 2015 թվականի ամռանը։ «Կարմիրների» առաջին թիմի կազմում իռլանդացին նվաճել է Պրեմիեր լիգայի երկու տիտղոս, Չեմպիոնների լիգա, Անգլիայի գավաթ, երկու Լիգայի գավաթ և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։

Ընդհանուր առմամբ, Քելեհերը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 67 խաղ, որոնցում բաց է թողել 79 գոլ։ Այժմ 26-ամյա դարպասապահը կխաղա «Բրենտֆորդում», որտեղ նա, անկասկած, ավելի շատ խաղաժամանակ կունենա։