Լամին Յամալը՝ Նիկո Ուիլյամսի մասին. «Ես ուղղակի ուզում եմ նրան տեսնել միայն Իսպանիայի ազգային հավաքականում»

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը խոսել է իր ազգային հավաքականի խաղընկեր Նիկո Ուիլյամսի մասին, որը հանդես է գալիս «Ատլետիկ Բիլբաոյում»։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ կատալոնացիները այլևս մտադիր չեն փորձել ձեռք բերել հարձակվողին։

«Ինձ համար բավական է նրան տեսնել միայն ազգային հավաքականում։ Հակառակ դեպքում ես չէի հանդուրժի դա։ Ես Նիկոյին ասացի, որ եթե մենք միասին չխաղանք, հուսով եմ, որ նա կնվաճի միայն մեկ տիտղոս՝ Աշխարհի առաջնությունը», – Յամալի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

2024/25 մրցաշրջանում Ուիլյամսը մասնակցել է բոլոր մրցաշարերի 45 հանդիպման, որոնցում խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։