«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը ծաղրել է «Ռեալ Մադրիդի» նորեկ Դին Հոյզենին։
Երկու ֆուտբոլիստներն էլ հրավիրվել են Իսպանիայի հավաքական։ Ազգային հավաքականի էջում տեղադրված լուսանկարի մեկնաբանությունների բաժնում Յամալը գրել է. «Իմ նոր խաղալիքը»։ Հոյզենը պատասխանել է. «Իմ որդին»։
Հիշեցնենք, որ Դին Հոյզենը «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել մայիսին «Բորնմութից»։ Տրանսֆերը կազմել է 60 միլիոն եվրո։
Իսպանիայի հավաքականը հունիսի 5-ին Ազգերի լիգայում կմրցի Ֆրանսիայի դեմ։