Լամին Յամալ․ «Ես չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին»

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոսել է «Ոսկե գնդակի» համար պայքարի մասին։

17-ամյա ֆուտբոլիստը համարվում է 2025 թվականին այս հեղինակավոր մրցանակը նվաճելու ֆավորիտներից մեկը։

«Ես չեմ մտածում «Ոսկե գնդակի» մասին։ Կարծում եմ՝ կարող ես վատ ավարտ ունենալ, եթե միայն դրա մասին մտածես։ Ես մտածում եմ հաղթանակների մասին։ Եթե հաջորդ տարի հաղթեմ Չեմպիոնների Լիգան և Աշխարհի առաջնությունը, «Ոսկե գնդակը» ինքնուրույն կգա ինձ մոտ։ Բայց ամենակարևորը ֆուտբոլը վայելելն է», – ասել է Յամալը El Partidazo de COPE-ին։

Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» հետ նվաճեց Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը։