«Յուվենտուսի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

Անգլիական «Քրիստալ Փելաս» ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում իտալական «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Տիագո Ջալոյի տրանսֆերի նկատմամբ։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Փելասը» տարբերակներ է փնտրում Մարկ Գուեհիի հեռանալու դեպքում, որի պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։ Ջալոն, որի իրավունքները պատկանում են «Ծեր Սինյորային», ներկայումս վարձավճարով խաղում է «Պորտուում»։

Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղում, խփել է 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը 25-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։