Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմիխը Ազգերի լիգայի կիսաեզրափակչից առաջ խոսել է Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ես կարդացել եմ, որ Ռոնալդուն 136 գոլ է խփել ազգային հավաքականի կազմում։ Ես դրանից շատ հեռու եմ։ Նրա վիճակագրությունը անհավանական է:
Նա ավելի քան 20 տարի խաղում է շատ բարձր մակարդակով և պայքարում է իր երկրի համար։ Եվ ինձ համար 100 խաղը հպարտության աղբյուր է», – Կիմիխի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
Գերմանիա – Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 4-ին։