Ջոբ Բելինգհեմը համաձայնել է շարունակել իր կարիերան թոփ ակումբում

«Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը համաձայնել է շարունակել իր կարիերան Դորտմունդի «Բորուսիայում»։

Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել տեղափոխվել «Բորուսիա»։ Բելինգհեմ կրտսերը տեղեկացրել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», որը նույնպես հետաքրքրված էր նրանով, որ նա կշարունակի խաղալ մեկ այլ թիմում։

«Բորուսիայի» բանակցությունները «Սանդերլենդի» հետ, ինչպես սպասվում է, շուտով կսկսվեն։ Նշվում է, որ գերմանական ակումբը Բելինգհեմի համար կվճարի մոտ 30 միլիոն եվրո։