Հարձակվող Ջեյդոն Սանչոն կհեռանա «Չելսիից» և կվերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»՝ վարձակալության ժամկետի ավարտի պատճառով։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տվյալներով՝ «Չելսին» չի կարողացել համաձայնության գալ 25-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ, այդ պատճառով «Ազնվականները» ստիպված կլինեն վեց միլիոն եվրո տուգանք վճարել «Մանչեսթեր Յունայթեդին», որը նախատեսված է պայմանագրով։
Միաժամանակ նշվում է, որ Սանչոն բաց է նոր տրանսֆերների համար, ուստի նրա հեռանալը «կարմիր սատանաներից» չի բացառվում։ «Չելսին» Սանչոյին վարձակալությամբ է վերցրել «Մանչեսթեր Յունայթեդից» անցյալ ամռանը։ Այս ընթացքում նա խաղացել է 41 խաղ, խփել հինգ գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։