Հայտնի է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ «Միլանը» վաճառել Ռաֆայել Լեաուին

«Միլանը» որոշել է, թե որքան գումարի դիմաց է պատրաստ բաց թողնել թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուին։

Ինչպես հայտնում է Bild-ը՝ հղում անելով Kicker-ին, «Բավարիան» ցանկանում է ձեռք բերել 25-ամյա պորտուգալացուն։ Անցյալ շաբաթ մյունխենյան ակումբի ներկայացուցիչները հանդիպել են ֆուտբոլիստի գործակալների հետ։

Աղբյուրների համաձայն՝ ֆուտբոլիստը ինքը բաց է Բունդեսլիգա տեղափոխվելու համար։

«Միլանը» իր առաջատարին գնահատում է 130 միլիոն եվրո՝ 175 միլիոն եվրոյի հրաժարագնի կետով։ Հնարավոր է, որ բանակցությունների ընթացքում ֆուտբոլիստի արժեքը նվազի։

Այս մրցաշրջանում Լեաուն մասնակցել է բոլոր մրցաշարերում 50 հանդիպման, որոնցում խփել է 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։