Անգլիական «Լիդս» և «Բրայթոն» ակումբները պատրաստ են 40 միլիոն եվրո վճարել հոլանդական «Ֆեյենորդի» հարձակվող Իգոր Պայշաոյի համար: Այս մասին հաղորդում է Algemeen Dagblad-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ֆեյենորդը» դեռևս որևէ կոնկրետ առաջարկ չի ստացել խաղացողի համար: Ղեկավարությունը ցանկանում է Պայշաոյին պահել իր շարքերում և հակված չէ բաց թողնել խաղացողին այն թիմեր, որոնք նրանք համարում են Եվրոպայում երկրորդական:
24-ամյա ձախ թևային հարձակվող Պայշաոն արդյունավետ մրցաշրջան է անցկացնում՝ բոլոր մրցաշարերում 47 խաղում խփելով 18 գոլ և կատարելով 19 գոլային փոխանցում: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական «Մարսել» ակումբը։