«Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան խոստովանել է, որ մի օր կվերադառնա Թուրինի «Յուվենտուս»։
Կիեզան «կարմիրների» կազմում հանդես է գալիս 2024 թվականի ամռանից, մերսիսայդցիները ֆուտբոլիստին ձեռք են բերել «Յուվենտուսից»։
«Ես դեռ սիրում եմ այս ակումբը։ Վերադառնա՞լ այնտեղ։ Ինչո՞ւ ոչ… Տիագո Մոտտան չէր ուզում ինձ այնտեղ տեսնել։ Նա ասաց, որ ես իր ծրագրերի մեջ չեմ մտնում, և որ ես պետք է նոր թիմ գտնեմ», – Կիեզայի խոսքերը X սոցիալական ցանցում մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
2024/2025 մրցաշրջանում Կիեզան «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 14 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։