Հայտնի են Նիկո Պասի «Ռեալ Մադրիդ» հնարավոր վերադարձի մանրամասները

«Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը կարող է վերադառնալ «Ռեալ Մադրիդ»։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ պայմանագրի միակ չլուծված հարցը ֆուտբոլիստի 8 միլիոն եվրոյի հրաժարագնի կետի վերաբերյալ որոշումն է։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում արգենտինացի կիսապաշտպանը մասնակցել է 35 հանդիպման, որոնցում խփել է վեց գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։

2024/25 մրցաշրջանում «Կոմոն» զբաղեցրեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։