Փոփոխություն 11 մետրանոց հարվածի կանոնում

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) փոխել է 11 մետրանոց հարվածի կանոնը։

Ըստ նոր կարգավորման՝ եթե խաղացողը ոչ դիտավորյալ երկու անգամ դիպչի գնդակին 11 մետրանոց հարվածի ժամանակ կամ անմիջապես հետո (օրինակ՝ սայթաքելով և գնդակին դիպչելով ոչ հարվածող ոտքով), հարվածը պետք է կրկնվի։

Այս փոփոխությունը կապված է «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ տեղի ունեցած միջադեպի հետ։ Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում նա սայթաքել էր, երկու անգամ դիպել գնդակին, ինչի արդյունքում գոլը չէր հաշվվել՝ թույլ տալով Մադրիդի «Ռեալին» շարունակել պայքարը Չեմպիոնների Լիգայում։