«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ և կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը մերժել է Սաուդյան Արաբիայից «Ալ-Հիլալ» ակումբի առաջարկը։
Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած Սաուդյան Պրոֆեսիոնալ լիգայի ակումբի կողմից ներկայացված խենթ պայմանագրի առաջարկին, Բրունո Ֆերնանդեշը ցանկանում է շարունակել ֆուտբոլ խաղալ Եվրոպայում։ Ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել այս հարցի վերաբերյալ։
2024/25 մրցաշրջանում Ֆերնանդեշը մասնակցել է բոլոր մրցաշարերում 57 հանդիպման, որոնցում խփել է 19 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։