Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ով է Գերմանիայի հավաքականի լավագույն խաղացողը։
«Ես կնշեի նրան, ով, ցավոք, չի խաղում։ Ինձ համար Գերմանիայի հավաքականի լավագույն խաղացողը Ջամալ Մուսիալան է։ Նա աշխարհի լավագույն տասը համարներից մեկն է։ Ես շատ եմ խոսել նրա մասին Ջոշուա Զիրկզեի հետ», – ասել է Ֆերնանդեշը Ազգերի լիգայի կիսաեզրափակչից առաջ մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ Մուսիալան նախկինում կարող էր խաղալ Անգլիայի հավաքականի կազմում, բայց, ի վերջո, որոշել է ընտրել Գերմանիայի ֆուտբոլային քաղաքացիությունը։ Ջամալը խաղացել է «Մառախլապատ Ալբիոնում» Լոնդոնի «Չելսիի» ակադեմիայում։