«Բայերը» հայտարարել է նոր դարպասապահի ձեռբերման մասին

Գերմանական «Բայեր Լևերկուզեն» ակումբը պաշտոնապես հայտարարեց դարպասապահ Մարկ Ֆլեկենի ձեռքբերման մասին: 31-ամյա դարպասապահը տեղափոխվել է անգլիական «Բրենտֆորդից», որտեղ նա խաղացել է 2023 թվականից:

Լևերկուզենյան ակումբի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը: Տրանսֆերի գումարը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, կազմում է մոտ 10 միլիոն եվրո: Անցյալ մրցաշրջանում Ֆլեկենը «Բրենտֆորդի» կազմում անցկացրել է 39 խաղ բոլոր մրցաշարերում, որոնցից ութում նա պահպանել է դարպասը:

Նրա պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվել է 2027 թվականի ամռանը: Դարպասապահի ներկայիս շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 10 միլիոն եվրո: