Ադրիեն Ռաբիոն հիշել է, թե ինչպես է մեկ տարի առաջ լքել «Յուվենտուսը»

«Մարսելի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն հիշել է, թե ինչպես է մեկ տարի առաջ լքել «Յուվենտուսը»։

«Կրիստիանո Ջունտոլին չհամոզեց ինձ, և ես չունեի այն զգացողությունը, որ նա ուզում է ինչ-որ լուրջ բան կառուցել։ Այս մրցաշրջանը ցույց տվեց, որ ես, հավանաբար, ճիշտ էի։ Մի քանի տարի շարունակ ոչ մի լավ ձեռքբերում չի կատարվել», – ասել է Ռաբիոն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։

Ֆրանսիացին «Յուվենտուսի» կազմում հանդես եկավ հինգ տարի։ 2024 թվականի ամռանը նա ազատ գործակալի կարգավիճակով լքեց թուրինյան ակումբը, իսկ սեպտեմբերին պայմանագիր կնքեց «Մարսելի» հետ։