«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն մարզիչ։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Մրցանակի համար առաջադրվել են նաև Էռնեստո Վալվերդեն (Ատլետիկ), Միշել Սանչեսը (Ժիրոնա), Դիեգո Սիմեոնեն (Ատլետիկո), Խոսե Բորդալասը (Խետաֆե), Մանուել Պելեգրինին (Բետիս) և Մանոլո Գոնսալեսը (Էսպանյոլ)։
2024/25 մրցաշրջանում «Բարսելոնան» վաստակեց 88 միավոր և դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ 4 միավորով առաջ անցնելով «Ռեալ Մադրիդից»։
60-ամյա գերմանացին կատալոնացիների ղեկավարությունը ստանձնեց 2024 թվականի ամռանը։ Մինչ այդ նա մարզել է Գերմանիայի ազգային հավաքականը և «Բավարիան»։