Ինսայդեր Իվան Կարպովը իր անձնական Telegram ալիքում հաստատել է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի տեղափոխությունը Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2.2 միլիոն եվրո։
«Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, գործարքն ավարտված է», – գրել է Իվան Կարպովը։
Նաիր Թիկնիզյանը «Լոկոմոտիվ» է տեղափոխվել 2021 թվականին Մոսկվայի ԲԿՄԱ-ից։ Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 122 հանդիպում՝ խփելով 16 գոլ և կատարելով 17 գոլային փոխանցում։