Իսպանական ակումբը ցանկանում է անվճար ձեռք բերել Թոմաս Պարտիին

«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին կարող է շարունակել իր կարիերան Իսպանիայում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» հետաքրքրված է 31-ամյա կիսապաշտպանի ծառայություններով։ Կատալոնացիները բանակցություններ են վարում խաղացողի հետ ազատ գործակալի կարգավիճակով հնարավոր տեղափոխության շուրջ։

Անցած մրցաշրջանում Պարտին անցկացրել է 52 հանդիպում, խփել 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։