Նաիր Թիկնիզյանը կտեղափոխվի եվրոպական ակումբ

Metaratings-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի «Լոկոմոտիվը» համաձայնել է վաճառել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին սերբական «Ցրվենա Զվեզդային»։ Տրանսֆերի արժեքը կազմում է 1,7 միլիոն եվրո, իսկ Չեմպիոնների լիգա դուրս գալու դեպքում կավելանա ևս 300 հազար եվրո։

Նաիր Թիկնիզյանն արդեն համաձայնության է եկել սերբական ակումբի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Պայմանագիրը նախատեսվում է կնքել «3+1» ձևաչափով։

Հիշեցնենք, որ «Ցրվենա Զվեզդան» Սերբիայի ամենատիտղոսակիր ակումբն է։ Այն 24 անգամ դարձել է Հարավսլավիայի առաջնության, իսկ 11 անգամ՝ Սերբիայի Սուպերլիգայի չեմպիոն։ 1991 թվականին թիմը հաղթել է Չեմպիոնների լիգան՝ եզրափակչում գերազանցելով «Մարսելին»։