Մաուրիցիո Սարրին նշանակվել է հռոմեական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում

Մաուրիցիո Սարին վերադարձել է «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնին, ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Պայմանագրի մանրամասները հայտնի չեն։ Նախքան Սարիի վերադարձը, հռոմեական ակումբը բաժանվել էր Մարկո Բարոնիից։

«Մաուրիցիո Սարին վերադարձել է տուն։ Նրա վերադարձը հիմնված է սրտի թելադրանքի, համոզմունքների և ֆուտբոլային տեսլականի վրա։ Մենք ցանկանում ենք նրա հետ վերսկսել մի ուղի, որն անժամանակ ընդհատվել էր՝ վստահ լինելով, որ միասին կվերադարձնենք թիմին ոգևորություն, ինքնություն և մեծ նպատակներ։ Բարի վերադարձ տուն», — ասել է ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն։

Սարին «Լացիոն» մարզել էր 2021-ից մինչև 2024 թվականը։