«Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է կատալոնական ակումբից իր հնարավոր հեռանալու մասին։
«Ոչ ոք ինձ հետ չի խոսել այդ մասով։ Գիտեմ, որ հաջորդ տարի կլինեմ «Բարսելոնայում»։ «Բարսելոնան» ամենամեծ ակումբներից մեկն է, մրցակցությունը նորմալ է։ Ինձ համար իրավիճակը չի փոխվի։ Ես անհամբեր սպասում եմ հաջորդ մրցաշրջանին շատ երիտասարդ, դինամիկ և ծարավ թիմի հետ», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում AS-ը։
Գերմանացի ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2014 թվականի ամռանից։ «Բարսելոնայի» կազմում Տեր Շտեգենը վեց անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նույնքան անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը, չորս անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը, ինչպես նաև դարձել է Չեմպիոնների Լիգայի հաղթող։