«Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել են թիմ հրավիրել Յուրգեն Կլոպին

Նախկին ֆուտբոլիստ Մարտին Քյոունը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» մասին։ «Արսենալի» նախկին խաղացողը կասկածներ ունի թիմի ներկայիս մարզիչ Ռուբեն Ամորիմի վերաբերյալ։

«Դատելով պարտությունների քանակից՝ կասկածում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի ճիշտ մարզիչ։ Նրանք կարող են հրավիրել Յուրգեն Կլոպին։ Ես չեմ փորձում սենսացիա ստեղծել, բայց կարծում եմ, որ նա կարող է անհավանական աշխատանք կատարել այնտեղ։

Նրանց անհրաժեշտ է մեկը, ով ավելի մեծ փորձ ունի, քան ներկայիս մարզիչը։ Այնպես որ, ինչո՞ւ ոչ», – talkSPORT-ին ասել է Քյոունը։ Նշենք, որ «Լիվերպուլից» հեռանալուց հետո Յուրգեն Կլոպը բացառել է այն տարբերակը, որ ապագայում կգլխավորի Անգլիայի որևէ այլ թիմ։