«Մանչեսթեր Սիթին» կարող է հրաժարվել անգլիացի հարձակվողին ձեռք բերելու մտքից

«Մանչեսթեր Սիթին» կարող է հրաժարվել «Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթին ձեռք բերելուց՝ բարձր գնի պատճառով:

«Քաղաքայինները» մոտենում են «Միլանից» Տիջանի Ռեյնդերսի և «Լիոնից» Ռայան Չերկիի տրանսֆերների ձեռքբերմանը, սակայն Գիբս-Ուայթը դեռևս ակումբի տեսադաշտում է:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ներքին աղբյուր Ֆաբրիցիո Ռոմանոյին, «Սիթիի» ղեկավարությունը անգլիացու գինը չափազանց բարձր է համարում, այդ իսկ պատճառով նրանք, հավանաբար, կհրաժարվեն անգլիացու թեկնածությունից:

Transfermarkt պորտալի փորձագետները 25-ամյա հարձակողական կիսապաշտպանի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո: