«Բարսելոնայի» տաղանդավոր հարձակվող Լամին Յամալը նշել է այն թիմը, որի կազմում երբեք չի խաղա։ Ֆուտբոլիստի խոսքով՝ նա դեռ պատրաստ չէ փորձել «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը։
«Խաղալ «Ռեալու՞մ»։ Ոչ։ Անհնար է նման սցենար պատկերացնել», – ասել է Յամալը El Partidazo de COPE-ին տված հարցազրույցում։
2024/2025 մրցաշրջանում Լամին Յամալը խաղացել է 55 պաշտոնական խաղում, խփել 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ «Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի գավաթի եզրափակչում և Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում։
Ավելացնենք նաև, որ «Բարսելոնան» հաղթել է «Ռեալ Մադրիդի» դեմ բոլոր չորս «Էլ-Կլասիկոներում» 2024/2025 մրցաշրջանում։